ՄՄարիա Գաբրիելյան

Բարերար Ջորջ Բաղումյանը 1 միլիոն դոլար է նվիրաբերում «Իմ քայլը» հիմնադրամին․ Աննա Հակոբյան

Բարերար Ջորջ Բաղումյանը 1 միլիոն դոլար է նվիրաբերում «Իմ քայլը» հիմնադրամին․ Աննա Հակոբյան

PMA Venture Capital խմբի հիմնադիր, մեծ հայրենասեր և բարերար Ջորջ Բաղումյանը 1 միլիոն դոլար է նվիրաբերում իմ գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամին։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ 

 

«Եթե ասեմ՝ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, կնշանակի՝ ոչինչ չասացի։

 

Ուզում եմ պարզապես վստահեցնել, որ այդ գումարն ամբողջությամբ՝ միանվագ ճանապարհով (կախված պատերազմական իրավիճակի հետագա ընթացքից) կամ դրա յուրաքանչյուր ցենտը՝ երկարաժամկետ կտրվածքով, կծախսվի բացառապես ի շահ մեր պետության և ժողովրդի։ Եվ ես հաշվետու եմ ծախսված ամեն լումայի համար։

 

Հ.Գ. Մեծանուն բարերարը հուլիսյան մարտերի օրերին էլ 250 հազար դոլար էր փոխանցել մեզ՝ «զինվորների համար»։ ՀՀ պաշտպանության նախարարի հետ ունեցած քննարկումների արդյունքում՝ այդ գումարի մի մասը կուղղվի Հայաստանի և Արցախի զորամասերում կարևոր նշանակության վերանորոգման աշխատանքներին, մյուս մասը՝ զինվորների վերականգնողական բուժմանը»,- գրել է Ա․Հակոբյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում