ՆՆարե Թադևոսյան

Ադրբեջանական կողմը թիրախավորում է ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիական բնակչությանը. ՄԻՊ-ը հանդիպել է նախագահի հետ

Ադրբեջանական կողմը թիրախավորում է ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիական բնակչությանը. ՄԻՊ-ը հանդիպել է նախագահի հետ

Մարդու իրավունքների պաշտպանը այսօր հանդիպել է Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

 
Արմանբ Թաթոյանը նախագահին է ներկայացրել Ադրբեջանի կողմից ինչպես Արցախի, այնպես էլ՝ Հայաստանի խաղաղ բնակչությանը թիրախավորելու վերաբերյալ դիտարկումները, որոնք Ժնևի կոնվենցիաների և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի բացարձակ ոտնահարումներ են։

 

Ավելին, հարձակումներն ուղեկցվում են էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով ու բռնության կոչերով։

 

Արման Թաթոյանը տեղեկացրել է հանրապետության Նախագահին, որ հարձակումների առաջին իսկ պահից արդյունավետ համագործակցում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում