ԱԱրևիկ Աբելյան

Արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է. քաղաքացիներին խնդրում են այլևս չայցելել Արյունաբանական կենտրոն

Արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է. քաղաքացիներին խնդրում են այլևս չայցելել Արյունաբանական կենտրոն
Ռ․ Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը տեղեկացնում է, որ այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է, և խնդրում են չայցելել կենտրոն: 

«Հարգելի հայրենակիցներ, Արյունաբանական կենտրոնն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր այն կամավորներին, ովքեր միացան մեր կոչին և կատարեցին արյունատվություն:

Տեղեկացնում ենք, որ այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է, և խնդրում ենք չայցելել Արյունաբանական կենտրոն: Անհրաժեշտության դեպքում կրկին կտեղեկացնենք: Շնորհակալ ենք»,- գրված է հայտարարությունում:

ՀՀ առողջապահության նախարարությունը, իր հերթին, հորդորում է չտարածել գրառումներ՝ արյան որևէ կոնկրետ խմբի շտապ անհրաժեշտության մասին և հետևել միայն պաշտոնական լրահոսին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում