ՆՆարե Ոսկանյան

Նիդեռլանդների պառլամենտը կոչ է անում կառավարությանը՝ վերջնագիր ներկայացնել Ադրբեջանին․ Մայիլյան

Նիդեռլանդների պառլամենտը կոչ է անում կառավարությանը՝ վերջնագիր ներկայացնել Ադրբեջանին․ Մայիլյան

ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն անդրադարձել է Նիդեռլանդների պառլամենտի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկված բանաձևերին, որոնք ընդունվել են հանձնաժողովի մակարդակով։ 

«Այդ բանաձևերով պառլամենտը կոչ է անում սեփական կառավարությանը՝ վերջնագիր ներկայացնել Ադրբեջանին։ Ադրբեջանը ԵՄ-ի հետ բանակցություններ է վարում գործընկերության, համագործակցության ամրապնդման վերաբերյալ, և Նիդեռլանդների պառլամենտի մի խումբ պատգամավորներ նախաձեռնել են այս քայլը: Նրանք պահանջում են, որ իրենց սեփական կառավարությունը վերջնագրով խոսի Ադրբեջանի հետ և անհրաժեշտության դեպքում նաև ջանքեր թափի՝ դադարեցնելու բանակցությունները Ադրբեջան-ԵՄ մակարդակով»,- ասաց Մայիլյանը։

Նա նաև հայտնեց, որ երկրորդ բանաձևով ուզում են, որ կառավարությունը բոլոր համապատասխան հարթակներում կոչ անի Թուրքիային և այլ պետությունների՝ զերծ մնալ Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտությանը միջամտելուց։ Փաստաթուղթը պետք է քվեարկվի սեպտեմբերի 30-ին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում