ՆՆարե Ոսկանյան

Արտերկրում Արցախի ԱԳՆ մշտական ներկայացուցչություններն աշխատում են արտակարգ ռեժիմով

Արտերկրում Արցախի ԱԳՆ մշտական ներկայացուցչություններն աշխատում են արտակարգ ռեժիմով

Մեր մշտական ներկայացուցչություններն արտերկրում աշխատում են արտակարգ ռեժիմով։ Այս մասին հայտնեց ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։ Նա նշեց, որ տարբեր կազմակերպությունների և  քաղաքական գործիչների հետ աշխատանք է տարվում, արդյունքում՝ ի պաշտպանություն Արցախի հայտարարություններ են հրապարակվում։

Մայիլյանը շեշտեց, որ այդ հայտարարություններում միանշանակ դատապարտվում է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան։

«Հարավային Ամերիկայի պառլամենտից կա հայտարարություն, այլ գործիչներից, Հյուսիսային Ամերիկայից, Եվրոպայից։ Կարելի է  ասել՝ բոլոր մայրցամաքներից մեզ հաջողվել է կազմակերպել այդ մոբիլիզացիոն աշխատանքը մեր մշտական ներկայացուցիչների միջոցով»,- ասաց Մայիլյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ աշխատանքներ են կատարվում նաև միջազգային տարբեր լրատվամիջոցների հետ, պարզաբանվում է Արցախի դիրքորոշումը, և ներկայացվում են փաստեր, թե ինչ է կատարվել սեպտեմբերի 27-ի առավոտյան և վերջին երկու օրվա ընթացքում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում