ՆՆարե Ոսկանյան

Ադրբեջանի հանցագործությունների մասին ԱՀ ԱԳՆ փաստաթուղթը տարածվել է ԵԱՀԿ-ում․ Մայիլյան

Ադրբեջանի հանցագործությունների մասին ԱՀ ԱԳՆ փաստաթուղթը տարածվել է ԵԱՀԿ-ում․ Մայիլյան

ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը տեղեկացրել է, որ այս ագրեսիայի ընթացքում քաղաքացիական բնակչության և օբյեկտների նկատմամբ Ադրբեջանի հանցագործությունների մասին հայտարարություն են տարածել ԵԱՀԿ-ում։

«Հիմա աշխատանքներ են տարվում այդ փաստաթղթերի տարածման ուղղությամբ ՄԱԿ-ում և այլ միջազգային կառույցներում։ Փաստաթղթում նշվում է, որ այս ընթացքում կոպիտ խախտումներ են տեղի ունեցել։ Ադրբեջանը խախտել է իր իսկ ընդունած Ժնևյան կոնվենցիաները»,- ասաց Մայիլյանը։

Նա նշեց, որ Արցախն էլ է միացած Ժնևյան կոնվենցիաներին դեռևս 1993 թվականի հունվարից։ Մայիլյանը շեշտեց, որ Արցախը կատարում է այդ կոնվենցիաների շրջանակներում իր հանձնառությունները, մինչդեռ Ադրբեջանը խախտում է այն, չնայած ՄԱԿ-ի անդամ է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում