ԿԿարմեն Ղուկասյան

ՊԵԿ-ը հորդորում է հայկական պետհամարանիշներով բեռնատարներին սահմանը հատել Բավրայի մաքսակետով

ՊԵԿ-ը հորդորում է հայկական պետհամարանիշներով բեռնատարներին սահմանը հատել Բավրայի մաքսակետով

Ելնելով անվտանգությունից՝ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հայկական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների սահմանահատման համար ընտրել Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսակետը՝ Բագրատաշենի մաքսակետի փոխարեն:

 

Կոմիտեն նաև հայտնում է, որ, հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, այս մասին պայմանավորավծություն է ձեռք բերվել նաև Վրաստանի կառավարության հետ, որպեսզի Վրաստանից Հայաստան ժամանող հայկական պետհամարանիշներով բեռնատարներն ուղղորդվեն Բավրայի մաքսակետ:

 

ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հորորդում է քաղաքացիներին՝ ռազմական դրության պայմաններում լինել առավել զգոն և Հայաստան-Վրաստան ուղղություններով երթևեկելու համար ընտրել առավել անվտանգ ուղի:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում