Անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը. Սամսոնյանը դիմեց ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչներին
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ դիմեց օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչներին՝ ասելով, որ մեզ հաջողություններ են պետք ոչ միայն ռազմական, այլև դիվանագիտական և տեղեկատվական գործողություններում:
«Դատելով և ծանոթանալով միջազգային մամուլի լուսաբանումներին՝ կարծում եմ, որ անհրաժեշտ է կրկնապատկել այդ ջանքերը՝ միջազգային հանրությանը հասցնելու ոչ միայն մեր մարտական հաջողությունները, այլև Ադրբեջանի պատերազմական հանցագործություններն ու Թուրքիայի ագրեսիվ միջամտությունը»,- նշեց Սամսոնյանը:













