ԼԼիլիթ Սեդրակյան

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը՝ Արցախին դրամական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը՝ Արցախին դրամական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ

Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, Արցախին դրամական օգնություն ցուցաբերելու տարբեր կազմակերպությունների, հիմնադրամների և անհատների ցանկության և գումարների փոխանցման վերաբերյալ:

Հարգելի՛ հայրենակիցներ

Անցյալ օրվա ընթացքում մենք իմացանք Ռուսաստանում Արցախի ժողովրդին օգնություն ցուցաբերելու, դրամահավաք կազմակերպելու, տարբեր նախաձեռնությունների մասին, որոնք իրականացնում են տարբեր կազմակերպություններ, հիմնադրամներ և կառույցներ, ինչպես նաև անհատներ:

Նախաձեռնությունները բազմաթիվ են:

Միևնույն ժամանակ, կան նաև շատ կասկածելի հրապարակումներ և անհատների կողմից սոցիալական ցանցերում միջոցներ հայթայթելու կոչեր: Մենք խնդրում ենք ձեզ զգոն լինել այս հարցում, ստուգել տեղեկատվության ճշգրտությունը:

Նախաձեռնությունների կազմակերպիչները կարող են կապվել դեսպանատան հետ (+7 (966) 118 - 89-84))՝ համակարգելու ջանքերն ու շարունակական աշխատանքներն այս ուղղությամբ:

Հիշեցնում ենք նաև, որ դուք կարող եք միջոցներ ուղարկել ՀՀ ռազմական ապահովագրության ֆոնդ (1000plus.am)՝ զինծառայողներին օգնություն ցուցաբերելու համար:

Ի գիտություն՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքում (himnadram.org) արցախյան ժողովրդին սատարելու նպատակով մեկնարկել է «Մենք և մեր սահմանները. Բոլորը հանուն Արցախի» դրամահավաք համահայկական արշավը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում