ՌՌոզա Խաչատրյան

Սրանք «բախումներ» չեն, Հայաստանը դարձել է Ադրբեջանի չհրահրված հարձակումների զոհը․ Քիմ Քարդաշյան

Սրանք «բախումներ» չեն, Հայաստանը դարձել է Ադրբեջանի չհրահրված հարձակումների զոհը․ Քիմ Քարդաշյան

Աշխարհահռչակ հայուհի, ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը սոցիալական ցանցերից մեկի իր էջով անդրադարձել է արցախա-ադրբեջանական սահմանի երկայնքով հակառակորդի սանձազերծած պատերազմական գործողություններին։

Քարդաշյանը նշել է, որ լուրերն ապակողմնորոշում են. սրանք «բախումներ» չեն, Հայաստանը դարձել է Ադրբեջանի՝ չհրահրված հարձակումների զոհը։

Ռեալիթի շոուների աստղն իր գրառմամբ կոչ է արել Սպիտակ տանն ու ԱՄՆ Կոնգրեսին՝ դադարեցնել ԱՄՆ կողմից Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը, որն օգտագործվում է հայերի դեմ, ինչպես նաև զգուշացնել Թուրքիային՝ Բաքու զինյալներ չուղարկել։
 
«Ադրբեջանն արգելափակել է սոցիալական լրատվամիջոցները՝ բացառությամբ պատերազմի քարոզչության: Միջազգային դիտորդները պետք է հետաքննեն սա և միջազգային քաղաքական ու դիվանագիտական միջոցներ ձեռնարկեն՝ իրավիճակի անհարկի սրացումն ու ողբերգությունը կանխելու համար»,- գրել է Քիմ Քարդաշյանը։
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում