ՌՌոզա Խաչատրյան

Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի ընդլայնված արտահերթ նիստ է հրավիրել

Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի ընդլայնված արտահերթ նիստ է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 27-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված արտահերթ նիստ:

 

Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը ներկայացրել է սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան հակառակորդի ձեռնարկած լայնամասշտաբ ագրեսիայի մանրամասներն ու ընթացիկ իրավիճակը, մանրամասնել հայկական կողմի հակազդող միջոցները:

 

Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ առկա են բոլոր ռեսուրսները հակառակորդին համարժեք և համաչափ հարված հասցնելու համար, իսկ ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

 

Նիստում քննարկվել են ստեղծված իրավիճակի և սպասվող առաջիկա զարգացումների հետ կապված հարցեր, նախագահի կողմից պատասխանատուներին տրվել են կոնկրետ հանձնարարականներ՝ տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում