ԱԱրսեն Մկրտչյան

Գարեգին Երկրորդը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահի հետ

Գարեգին Երկրորդը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահի հետ

Սեպտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

 

Վեհափառ Հայրապետը և ՀՀ Նախագահը անդրադարձել են Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի պայմաններում աշխարհասփյուռ հայության ներուժի համախմբման ուղիներին, ՀՀ իշխանությունների և ազգային առաջնորդների կողմից ձեռնարկվելիք քայլերին։

 

Վեհափառ Հայրապետը տեղեկացրել է ավելի վաղ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ ունեցած հանդիպման արդյունքների, ինչպես նաև ստեղծված իրավիճակում իր այցի մնացյալ հանդիպումների չեղարկման և Հայաստան վերադարձի մասին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում