ՀՀայկարամ Նահապետյան

ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ չստուգված, ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածելուց

ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ չստուգված, ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածելուց

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«ՀՀ պաշտպանության նախարարությունը ԶԼՄ-ներին և սոցցանցերի օգտատերերին համոզիչ կերպով կոչ է անում զերծ մնալ չստուգված, ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածելուց։

Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ հակառակորդը, բացի բուն մարտական գործողություններից, իրականացնում է նաև տեղեկատվական լայնամասշտաբ հարձակում հնարավոր բոլոր խողովակներով, ինչը ենթադրում է հսկայական ծավալով ապատեղեկատվության տարածում՝ մասնավորապես նաև սոցիալական հարթակներում։

Հորդորում ենք դրսևորել զգոնություն և կամա թե ակամա մասնակիցը չդառնալ հակառակորդի ձեռնարկած հերթական սադրանքին»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում