«Էջմիածինն այս պահին բացառիկ կենտրոն է, ուր ցուցադրված են Թադևոսյանի բացառիկ գործերը: Այցելեք Էջմիածին»,- գրել է նախարարը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարն ավելի վաղ Էջմիածնում մասնակցել է հայ մեծանուն նկարիչ Եղիշե Թադևոսյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումներին, որոնցով տրվել է հոբելյանին նվիրված փառատոնի մեկնարկը։
Եղիշե Թադևոսյանի 150-ամյակին նվիրված փառատոնի ընթացքում Հայաստանի ազգային պատկերասրահը կիրականացնի կրթական ինտերակտիվ ծրագրեր և դասախոսություններ:










