ԼԼիլիթ Սեդրակյան

Սանիտարահիգիենիկ պահանջների խախտման դեպքում կգործի վարչական պատասխանատվություն. ՍԱՏՄ-ն վերսկսել է ստուգայցերը

Սանիտարահիգիենիկ պահանջների խախտման դեպքում կգործի վարչական պատասխանատվություն. ՍԱՏՄ-ն վերսկսել է ստուգայցերը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերսկսել է կորոնավիրուսի դեմ տարվող աշխատանքների շրջանակներում իրականացվող ստուգայցերը սննդի շղթայի օպերատորների մոտ՝ հանրային սննդի կետերում, իրացման ցանցում և սննդամթերքի արտադրություններում: Ստուգայցերն ամբողջ հանրապետությունում են, իսկ մայրաքաղաքում տեսուչների դիտարկումների թիրախում այսօր Դավթաշեն վարչական շրջանի տնտեսվարողներն էին:

Խախտում հայտնաբերվել է միայն «Օդալեն» ռեստորանային համալիրում, որտեղ թերի են եղել ջերմաչափման մատյանի գրառումները, ախտահանման գրանցամատյան ընդհանրապես չի եղել, նաև ոչ բոլոր նախատեսված տեղերում են առկա եղել փակ աղբամաններ և ախտահանիչ միջոցներ: Կազմվել է արձանագրություն:

Ի դեպ, այլևս չի գործելու կազմակերպությունների գործունեության կասեցումների պրակտիկան: Այսուհետ սանիտարահիգիենիկ պահանջների խախտման դեպքում կգործի վարչական պատասխանատվություն՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի:

Ստուգայցերը կրելու են ամենօրյա բնույթ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում