ԱԱրևիկ Աբելյան

Ներկայացվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ ծառայությունների առևտրին առնչվող փաստաթուղթը

Ներկայացվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ ծառայությունների առևտրին առնչվող փաստաթուղթը

Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) քարտուղարության Տարածաշրջանային առևտրային համաձայնագրերի կոմիտեի 97-րդ լիագումար նիստի շրջանակներում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ)՝ ծառայությունների առևտրին առնչվող «Փաստացի ներկայացում» փաստաթղթի քննարկումը:

Փաստաթուղթը պատրաստվել է ԱՀԿ քարտուղարության կողմից, ԱՀԿ ընթացակարգերի համաձայն՝ հայկական և եվրոպական կողմերի ակտիվ մասնակցության և համագործակցության շնորհիվ։

Փաստաթուղթը ներառում է ՀԸԳՀ ծառայությունների առևտրի մասի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն և նպատակ ունի ապահովելու ՀԸԳՀ-ի՝ որպես առևտրի տարածաշրջանային համաձայնագրի թափանցիկությունը։

Նիստը, որին մասնակցել են ԱՀԿ անդամ երկրների ներկայացուցիչներ, ԱՀԿ քարտուղարության համապատասխան պաշտոնյաներ, ՀՀ և ԵՄ կողմի ներկայացուցիչներ, անցկացվել է տեսակապի միջոցով։

Նիստին հայկական կողմից մասնակցել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։ Նա հանդես է եկել համապատասխան զեկույցով։ 

«Փաստացի ներկայացում» փաստաթղթի ներկայացման և քննարկման ընթացքում ելույթ են ունեցել ԱՀԿ մի շարք անդամ երկրների ներկայացուցիչներ, որոնք բարձր են գնահատել կատարված աշխատանքը և ներկայացված փաստաթուղթը։ Վերջիններս նաև շնորհակալություն են հայտնել հայկական և եվրոպական կողմերին՝ ներկայացված հարցադրումներին տրված պատասխանների համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում