ԿԿարմեն Ղուկասյան

Իրականացվել է միջազգային ստանդարտի ամենամյա գնահատում

Իրականացվել է միջազգային ստանդարտի ամենամյա գնահատում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում օրերս անցկացվել է միջազգային հավատագրման ամենամյա գնահատման հերթական գործընթացը:

Իրականացվել է լաբորատոր գործունեության ու կարողությունների համապարփակ վերագնահատում, ինչպես նաև ISO/IEC 17025-2017 ստանդարտի պահանջին համապատասխանության գնահատում: Որևէ անհամապատասխանություն չի հայտնաբերվել:

Հավատարմագրման գործընթացն անցկացրած՝ Ամերիկայի ստանդարտների ինստիտուտի (ANSI) հավատարմագրման ազգային մարմնի (ANAB) գնահատող-փորձագետ Ալան Լաֆֆինը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք ու նորանոր ձեռքբերումներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում