ԱԱրման Գալոյան

Էքստեռն քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը

Էքստեռն քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը

ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ էքստեռն ավարտական քննությունների 3-րդ քննաշրջանը կմեկնարկի հոկտեմբերի 15-ից:

«Դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգի համաձայն՝ հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար էքստեռն ավարտական քննությունների 3-րդ քննաշրջանը կկազմակերպվի հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը ներառյալ` ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հաստատած ժամանակացույցի:

Ավարտական փաստաթուղթ ստանալու համար դրսեկը կամ նրա օրինական ներկայացուցիչը պետք է դիմում ներկայացնեն Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրենին, որում նշված լինի, թե տվյալ քննաշրջանում քանի՞ քննություն է ցանկանում հանձնել դրսեկը և ո՞ր առարկաներից:

Փաստաթղթերը ներկայացվում են մեկ անգամ` բոլոր քննաշրջանների համար:

Փաստաթղթերի ընդունումն ավարտվում է քննաշրջանը սկսվելուց 10 աշխատանքային օր առաջ:

Ինքնակրթությամբ զբաղված անձը, ցանկության դեպքում, կարող է գրավոր դիմել որևէ ավագ դպրոց` քննական առարկաներից վճարովի հիմունքներով լրացուցիչ պարապմունքներ կազմակերպելու խնդրանքով»,- տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Դիմումին կից անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին հնարավոր է ծանոթանալ այստեղ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում