ԱԱրման Գալոյան

Արաբկիրում երկու ապօրինի կրպակ է ապամոնտաժվել

Արաբկիրում երկու ապօրինի կրպակ է ապամոնտաժվել

«Այս տարվա տնտեսական դժվարությունները հաշվի առնելով՝ անհամեմատ պակասեցրել ենք ժամկետանց կամ ապօրինի կրպակների, տաղավարների ապամոնտաժումը: Այնուամենայնիվ, երթևեկության կամ հետիոտների անվտանգությանը մեծ ռիսկ սպառնացողները ժամանակ առ ժամանակ հեռացվում են»,- հայտնել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը՝ Ֆեյսբուքի էջում:

Նա հրապարակել է Գյուլբենկյան և Խաչատրյան փողոցների խաչմերուկի գազոնային հատվածում տեղադրված մոտ 20 քմ մակերեսով  երկու բետոնացված տաղավարների լուսանկարները, որոնք և ապամոնտաժվել են:

«Գազոները կվերականգնվեն, մայթին էլ կտեղադրվեն նստարաններ»,- ասել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում