ՆՆարեկ Սահակյան

ԱՄՆ փոխնախագահին տեղափոխող ինքնաթիռը թռչունի բախվելուց հետո հարկադիր վայրէջք է կատարել

ԱՄՆ փոխնախագահին տեղափոխող ինքնաթիռը թռչունի բախվելուց հետո հարկադիր վայրէջք է կատարել

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին տեղափոխող ինքնաթիռն օդում թռչունի է բախվել ու հարկադրված վայրէջք կատարել Նյու Հեմփշիրի օդանավակայանում: Այս մասին հայտնում է CNN-ը` վկայակոչելով Փենսի օգնականին:

Միջադեպը տեղի է ունեցել ինքնաթիռի՝ օդ բարձրանալուց րոպեներ անց: Ինքնաթիռը, անվտանգության նկատառումներից ելնելով, վայրէջք է կատարել:

Ներկա պահին տեխնիկական ստուգման աշխատանքներ են իրականացվում: Փենսն ու նրա օգնականները Վաշինգտոն կվերադառնան այլ ինքնաթիռով:

Միջադեպի հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չեն փոխանցվում: Փենսը Նյու Հեմփշիրում մասնակցում էր նախընտրական միջոցառումների: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում