ՆՆարեկ Սահակյան

Անի միավորված համայնքն ստացել է միկրոավտոբուս. առաջիկայում կլինեն տեխնիկական նոր համալրումներ

Անի միավորված համայնքն ստացել է միկրոավտոբուս. առաջիկայում կլինեն տեխնիկական նոր համալրումներ
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի երկրորդ բաղադրիչի շրջանակում Շիրակի մարզի Անի միավորված համայնքն ստացել է Ֆորդ տրանզիտ մակնիշի միկրոավտոբուս։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանը:

Այս համալրման միջոցով Անիում նպատակ ունեն բնակչությանը հասանելի դարձնել համայնքային ծառայությունները։ Մարալիկ, Աղին, Անիավան, Անիպեմզա, Բագրավան, Բարձրաշեն, Գուսանագյուղ, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով, Ձորակապ, Շիրակավան, Նորշեն, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ և Քարաբերդ բնակավայրերում մշակութային կյանքի ակտիվացումը, դասավանդող մասնագետների, մշակութային ու սպորտային խմբակների սաների և համայնքային ծառայություններ մատուցող անձանց` բնակավայրից բնակավայր տեղափոխման հնարավորությունն էականորեն կնպաստի կյանքի ակտիվացմանը՝ վստահ են համայնքապետարանում։ Համայնքում կստեղծվի նաև վարորդի մեկ հաստիք։

Միկրոավտոբուսի ձեռքբերման համար Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով` ՀՀ կառավարության քսան և համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ ներդրվել է 21 միլիոն 900 հազար դրամ։ Այս Տարի Անի միավորված համայնքը ստացել է նաև 35 միլիոն դրամ արժողությամբ գրեյդեր։ Տեխնիկական նոր համալրումներ սպասվում են նաև առաջիկայում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում