ՆՆարեկ Սահակյան

Այգեհովիտ գյուղի Վարդի թաղ թաղամասում հայտնաբերվել է չպայթած ական

Այգեհովիտ գյուղի Վարդի թաղ  թաղամասում հայտնաբերվել է չպայթած ական

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 11։16-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի Վարդի թաղ կոչվող թաղամասում հայտնաբերվել է չպայթած ական:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետի օպերատիվ խումբը։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և սահմանել հերթապահություն՝ մինչ սակրավորական խմբի ժամանումը:

Պարզվել է, որ հայտնաբերվածը ուսումնական հակատանկային ական է։

N զորամասի սակրավորական խումբն ականը տեղափոխել է անվտանգ տարածք։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում