ՄՄարի Կոստանյան

Թավշյա հեղափոխության մասին ֆիլմով կազդարարվի Լունենբուրգի ֆիլմերի փառատոնի մեկնարկը

Թավշյա հեղափոխության մասին ֆիլմով կազդարարվի Լունենբուրգի ֆիլմերի փառատոնի մեկնարկը

Մշակութային ազդեցություն հիմնադրամը (CIF) հայտարարել է, որ իր առաջին նախագիծը՝ «Անարյուն՝ ճանապարհ դեպի ժողովրդավարություն», շատ արագ ճանաչում է ստանում ու մեծ ժողովրդականություն վայելում համաշխարհային ֆիլմարտադրության մեջ: Պարետ Մարոնյանի հեղինակած վավերագրական ֆիլմը պատմում է այն իրադարձությունների մասին, որոնք հանգեցրել են թավշյա հեղափոխության: Ժապավենը Indiedance Film Festival 2020-ում որպես լավագույն վավերագրական ֆիլմ, ինչպես նաև լավագույն պրոդյուսերական աշխատանքի համար հաղթող է ճանաչվել:

«Անարյուն» կոչվող ֆիլմը կցուցադրվի Կանադայի Լունենբերգ վավերագրական ֆիլմերի փառատոնի բացմանը, որը կկայանա սեպտեմբերի 24-ին:

Լունենբերգի ֆիլմերի փառատոնի առցանց արարողությանը մասնակցելու և ֆիլմը դիտելու համար անհրաժեշտ է գնել 4 դոլար արժողությամբ տոմս: Մասնակիցները ֆիլմի օգտին քվեարկելու հնարավորություն ունեն հանդիսականի մրցանակին արժանանալու համար:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում