ՀՀայկարամ Նահապետյան

Այսօրվա Հայաստանն է ապագա սերունդների հզորության ու պետականության երաշխավորը. ԱԽ քարտուղար

Այսօրվա Հայաստանն է ապագա սերունդների հզորության ու պետականության երաշխավորը. ԱԽ քարտուղար

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի առթիվ: Ուղերձում ասված է.  

«Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության տարեդարձի առիթով:

Մոտ երեք տասնամյակ առաջ վերահաստատեցինք ինքնիշխան և անկախ պետություն ունենալու մեր կամքը՝ դառնալով մեր իսկ անվտանգության երաշխավորը և բարեկեցության ապահովողը: Բացի դրանից` ինքնիշխան և անկախ Հայաստանը դարձավ Արցախի և աշխարհասփյուռ հայության միասնականության մարմնավորողը։ 

Անկախությունը տրված արժեք չէ, այն ձեռք է բերվում նվաճելով։ Ի դեպ, մենք ոչ միայն մեր անկախությունն ենք նվաճել, այլև ծանր պայմաններում ենք ստիպված եղել կերտել մեր ազատությունը։ Երկրաշարժը, Խորհրդային միության փլուզումը, Արցախյան պատերազմը լուրջ փորձություններ էին, բայց հայ ժողովուրդն իր հավաքական իմաստնության շնորհիվ կարողացել է այդ ծանր ճանապարհը պատվով հաղթահարել և նույնիսկ մեծ հաղթանակներ գրանցել։ 

Եվ այսօր ներկայիս անկախ, ինքնիշխան, դիմակայուն, պաշտպանունակ ու ժողովրդավար Հայաստանն է ապագա սերունդների հզորության ու պետականության հավիտենության երաշխավորը:

Շնորհավոր տոնդ, հա՛յ ժողովուրդ»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում