ՆՆարեկ Սահակյան

Բազմիցս ապացուցել ենք, որ տերն ենք մեր բազմադարյա պատմության և գալիք սերունդների ապագայի. ԱՀ նախագահ

Բազմիցս ապացուցել ենք, որ տերն ենք մեր բազմադարյա պատմության և գալիք սերունդների ապագայի. ԱՀ նախագահ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի առթիվ: 

«Սիրելի՛ հայրենակիցներ, թանկագի՛ն քույրեր ու եղբայրներ, շնորհավորում եմ հայ ժողովրդի պետական և ազգային կարևորագույն տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
 

Այսօր տոնում ենք Հայաստանի Հանրապետության 29-րդ տարեդարձը, տոնում ենք ազգովի՝ որպես անբաժանելի մի մարմին և անսասան մի ուժ, լեցուն սեփական ճակատագիրը կերտողի հաստատակամությամբ ու վճռականությամբ, խիզախ ու աննկուն: Տոնում ենք՝ որպես ժողովրդավարության, մարդասիրության ու համամարդկային արժեքների հաղթանակ:
 

Այս բոլոր տարիների ընթացքում մենք բազմիցս ապացուցել ենք, որ տերն ենք մեր բազմադարյա պատմության և գալիք սերունդների ապագայի, հանուն ազատության մղած պայքարի և այդ պայքարում տարած փառավոր հաղթանակի: Տերն ենք և պատասխանատուն:
 

Ուրեմն, եկեք միասին կառուցենք, շենացնենք ու զորացնենք մայր Հայաստանը, որը պապենական տուն է և օջախ յուրաքանչյուր հայի համար, աշխարհի որ ծայրում էլ նա լինի: Բոլորիս պարտքն է՝ անել ամեն ինչ, որպեսզի միշտ խաղաղություն ու բարօրություն տիրի մեր օջախներում և Հայրենիքում»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում