ԳԳայանե Թամամյան

Հրդեհ` Աբովյան քաղաքում․ տեղում իրականացվում է հերթապահություն

Հրդեհ` Աբովյան քաղաքում․ տեղում իրականացվում է հերթապահություն

Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանում բռնկված հրդեհը մեկուսացվել է: ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը տեղում իրականացնում է հերթապահություն։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 08։18-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանում՝ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի մոտակայքում, ծխում է տորֆ:

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և չորս ջրատար ավտոմեքենա։

Մոտ 3000 քմ տարածքում այրվել է սնկի մշակման մոտ 3000 խմ կուտակած թափոն: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են Աբովյանի համայնքապետարանի մեկ տրակտոր և երկու ջրատար ավտոմեքենա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում