ՎՎարդուհի Բալյան

Բյուրեղավանում 21-ամյա երիտասարդը դանակահարել է 18 և 41 տարեկան տղամարդկանց

Բյուրեղավանում 21-ամյա երիտասարդը դանակահարել է 18 և 41 տարեկան տղամարդկանց

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 22.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 18 և 41 տարեկան երկու տղամարդիկ:

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Կոտայքի բաժնի, Բյուրեղավանի բաժանմունքի և Կոտայքի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Բյուրեղավան քաղաքի 2-րդ փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրանց դանակահարել է Սևան քաղաքի 21-ամյա մի բնակիչ: Նա հայտնաբերվել և ձերբակալվել է:

Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում