Երևանում բացվեց Ռուսական կենտրոնը

ՆՆունե Ալեքսանյան

Ռուս գրականության և մշակույթի սիրահարներին հանդիպման է հրավիրում Տիգրան Մեծ 30 հասցեում գործող նորաբաց Ռուսական կենտրոնը: Ռուսերենի անվճար դասընթացներ, ռուս գեղարվեստական և մասնագիտական գրականություն, կրթական նյութեր, տեղեկատվական մեծ շտեմարաններ: Եվ այս ամենն Իսահակյանի կենտրոնական գրադարանի մասնաճյուղի փոքրիկ, կամերային տարածքում: Այն ստեղծվել է «Մոսկվայի տուն» կենտրոնի նախաձեռնությամբ և գրադարանի հետ գործակցությամբ: Դեսպան Կոպիրկինը լիահույս է, որ նախաձեռնությունն արագ կտարածվի նաև Երևանից դուրս:

Սերգեյ Կոպիրկին, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան - Շատ կարևոր է նման կենտրոնների ստեղծումը: Թող որ դրանք փոքր են, բայց մարդիկ այստեղ են գալիս նորի սպասումով: Ես հասկանում եմ ,որ Հայաստանում Ռուսաստանը շատ լավ գիտեն, բայց այսօրվա Ռուսաստանը ճանաչելու պահանջն ակնհայտ է: Ես հույս ունեմ, որ այս կենտրոնը կօգնի բարելավել ռուսերենի մակարդակը և այս լավ սկիզբը հրաշալի շարունակություն կունենա Հայաստանի մյուս քաղաքներում և մարզերում:

Իսահակյանի գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանն ընդգծում է՝ գաղափարը ծնվել է հանրային պահանջից: Գրադարանի 40 000 ընթերցողների 70-80 %-ն աշակերտներ և երեխաներ են, որոնք ուսումնակրթական, մասնագիտական հսկայածավալ գրականության կարիք ունեն ոչ միայն ավանդական գրքի, այլև թվային շտեմարանների միջոցով: Մոսկովյան և Պետերբուրգի կենտրոնական գրադարանների հետ մեր գրադարանը երկարամյա գործակցություն ունի, ոչ միայն նրանցից ստացել են թվային բազաները, այլև փոխանցել են հայ գրականության հայերեն տարբերակները՝ Ռուսաստանի հայկական սփյուռքի համար:

Ընթերցողներն այստեղ կարող են ծանոթանալ Ռուսաստանի մասին կրթաճանաչողական և տեսալսողական նյութերի, պաշտոնական հրատարակությունների, տեղեկատուների, էլեկտրոնային գրքերի և ամսագրերի, որոնք տեղադրված են նաև օնլայն հարթակում։ Եվ, իհարկե, հասանելի կլինի Ռուսաստանում այսօր ստեղծվող նոր ու հետաքրքիր գրականությունը:

«Ռուսական կենտրոնը» նաև նոր հարթակ է, որտեղ պարբերաբար կանցկացվեն հանրային դասախոսություններ, սեմինարներ, հանդիպումներ, ֆիլմերի ցուցադրություններ՝ շարունակելով Իսահակյանի գրադարանի փոքր տարածքները մեծ բովանդակությամբ լցնելու քաղաքականությունը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում