ԳԳայանե Թամամյան

Վեդի համայնքում սկսվել են կառավարության սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքները

Վեդի համայնքում սկսվել են կառավարության սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքները

Արարատի մարզի Վեդի համայնքում ամբողջ թափով սկսվել են կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքները:

Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Վեդի համայնքի ղեկավար Վարուժան Բարսեղյանի և Արարատի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Լևոն Գրիգորյանի հետ շրջել է Վեդիում և ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին:
 

Վեդիում այս պահին իրականացվում են.

Կասյան 26/1, 26/2, 26/3, 26/4, 26/5, 26/6, 26/7, 26/8,26/9, 26/10, 26/11, 26/12, 26/13, Արարատյան 41, Թումանյան 3,3/1, 3/2, 3/3, Պուշկին 1 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի ասֆալտապատում և բարեկարգում

Կասյան 26/9 և Գայի 5 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների նորոգում

Կասյան 26/1 բազմաբնակարան բնակելի շենքի ջերմամեկուսացման և էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումների իրականացում: 

Շջայցի ժամանակ մարզպետը զրուցել է Վեդիի բնակիչների հետ, այդ թվում՝ համայնքի երեխաների, լսել նրանց հուզող հարցերը, քննարկել առաջիկայում կատարվող աշխատանքները:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում