ԱԱրման Գալոյան

Գլխավոր հարկադիր կատարողը խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզային բաժնում

Գլխավոր հարկադիր կատարողը խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզային բաժնում

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանն այսօր աշխատանքային այց է կատարել ծառայության Գեղարքունիքի մարզային բաժին:

Գեղարքունիքի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Սևակ Սիմոնյանի ուղեկցությամբ ծառայության ղեկավար կազմը շրջայց է կատարել Սևանի բաժնում, ապա Մարտունի-Վարդենիս տարածաշրջանի բաժանմունքում, ծանոթացել շենքային պայմաններին, նյութատեխնիկական ապահովվածությանը, բաժնի աշխատանքների կազմակերպմանը և առկա խնդիրներին: 

Խորհրդակցության ժամանակ Սերգեյ Մեղրյանն անդրադարձել է քաղաքացիների համար կենսական կարևորության խնդիրներին հրատապ լուծում տալու առաջնահերթության նպատակով ծառայության կողմից նոր ձևավորված #Քո_Արգելանքը  արագ արձագանքման խմբի գործունեությանը՝ նշելով, որ այդ կերպ փորձ է արվել նվազեցնել գույքի նկատմամբ արգելանքի կիրառման գործընթացում քաղաքացիներին ու իրավաբանական անձանց պատճառվող անհարմարությունները, բարձրացնել սպասարկման որակը, ինչպես նաև սպասարկման կենտրոններում բացառել քաղաքացիների կուտակումները։ 

Գեղարքունիքի մարզային բաժնի պետը խորհրդակցության ժամանակ զեկուցել է կատարողական վարույթների մասին, բաժնի գործունեությանն առնչվող այլ հարցեր։

Ծառայության բարեփոխումների արդյունավետ իրականացումն ապահովելու համար աշխատանքային հանդիպման ավարտին տրվել են հատուկ հանձնարարականներ:

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում