ԱԱրման Գալոյան

Վանաձորում մեկնարկել է կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը

Վանաձորում մեկնարկել է կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը

Հոկտեմբերի 5-ից Վանաձորում մեկնարկում է կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը:

Ներկայումս ընթանում են առողջության առաջնային պահպանման բժիշկների  վերապատրաստման դասընթացները:

Սքրինինգային հետազոտություններն սկսում ենք Վանաձոր քաղաքում և Գուգարքի տարածաշրջանի 26 համայնքում:

50-69 տարեկան կանայք, որոնք գրանցված են Վանաձորի պոլիկլինիկաներում, ինչպես նաև Գուգարքի, Մարգահովիտի, Վահագնի, Լեռնապատի և Շահումյանի  բուժամբուլատորիաներում, հոկտեմբերի 5-ից կարող են մոտենալ իրենց ընտանեկան բժշկին/թերապևտին և հերթագրվել անվճար մամոգրաֆիա անցնելու համար:

«Օգտվե՛ք բացառիկ հնարավորությունից, քանի դեռ շարժական մամոգրաֆը հենց ձեր քաղաքում է՝ Վանաձորի բժշկական կենտրոնի տարածքում»,- կոչ են անում մասնագետները:

Շարժական մամոգրաֆը շրջելու է նաև Լոռու մարզի մյուս քաղաքներում, որի մասին լրացուցիչ կհայտնվի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում