ԱԱրևիկ Աբելյան

«10 միլիոն ծառ» համահայկական ծառատունկը՝ մինչև 2021-ի ավարտը

«10 միլիոն ծառ» համահայկական ծառատունկը՝ մինչև 2021-ի ավարտը

Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը, կարևորելով յուրաքանչյուրի առողջությունը և համավարակի տարածման դեմ իրականացվող միջոցառումները, ինչպես նաև նկատի ունենալով ծառատունկի ընթացքում անխուսափելի մարդկային կուտակումների հնարավոր ռիսկերը՝ դեռևս ապրիլին որոշում էր կայացվել «10 միլիոն ծառ» համահայկական ծառատունկը հետաձգել մինչև 2021 թվականի վերջ։

«Լիահույս ենք, որ ստեղծված իրավիճակը կշտկվի, և մենք, այնուամենայնիվ, 2021 թ․

ամբողջությամբ կիրականացնենք նախաձեռնությունը՝ տնկելով 10.000.000 տնկի։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախաձեռնության պլանավորման աշխատանքները հնարավորինս կիրականացվեն՝ համաձայն նախապես մշակված քայլերի հաջորդականության»,- հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում