ՀՀովհաննես Վարդանյան

​Կամարիսում սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում են ներհամայնքային փողոցները. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

​Կամարիսում սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում են ներհամայնքային փողոցները. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից: Տեսանյութում ՀՀ-ում կատարվող հիմնանորոգման աշխատանքներն են:

Արամուսում սուբվենցիոն ծրագրով հիմքից կառուցվում է նոր մանկապարտեզ։ Շենքի մակերեսը` 1750 քմ է: Նախատեսված է Արամուսի և Կաթնաղբյուրի շուրջ 150 երեխայի համար։ Ծրագրի արժեքը շուրջ 235 մլն ՀՀ դրամ է։ Արամուսը վերջին 40 տարիներին մանկապարտեզ չի ունեցել։

Կամարիսում սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում են ներհամայնքային փողոցները։ Աշխատանքների ավարտը` 2020թ.: Շրագրի արրժեքը` շուրջ 135 մլն դրամ: Անցկացվում է խմելու ջրի նոր ջրագիծ` 1,2 կմ, փոխվում է 2400 մետր խողովակաշար: Ծրագրի արժեքը` 30,5 մլն դրամ: 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում