ԼԼիլիթ Սեդրակյան

Ամերիկացի նկարիչ Դևիդ Դաթունան պատրաստ է Ռուսաստանից գնել Լենինի մարմինը

Ամերիկացի նկարիչ Դևիդ Դաթունան պատրաստ է Ռուսաստանից գնել Լենինի մարմինը

Ժամանակակից արվեստի ներկայացուցիչ, նկարիչ Դ.Դաթունան հայտարարել է, որ ԱՄՆ-ում այժմ փոփոխությունների վառ խորհրդանիշների պահանջ կա՝ հաղորդում է tvzvezda.ru կայքը:

Դևիդ Դաթունան հայտարարել է, որ Վաշինգտոնում կվերստեղծի Վ.Լենինի դամբարանը, որը գտնվում է Մոսկվայի Կարմիր հրապարակում: Նա նույնիսկ պատրաստ է այնտեղ տեղափոխել 1917 թ. հեղափոխության առաջնորդի մարմինը: Այդ նպատակով նա պատրաստ է Ռուսաստանից գնել բոլշևիկների առաջնորդի մարմինը, ինչի համար կլորիկ գումար է հավաքելու:  

Նկարչի նախատեսած նորարար արվեստի նմուշը խորհրդանշելու է ԱՄՆ-ում տեղի ունեցող նշանակալի փոփոխությունները: Ամերիկայի քաղաքացիները հոգնել են ագրեսիվ կապիտալիզմի քաղաքականությունից. հասարակությունում սոցիալական փոփոխությունների պահանջ ու կարիք են հասունացել:

Նկարիչն ասել է, որ արդեն հիմա պատրաստ է 1 մլն դոլար կանխավճար տալ Լենինի մարմնի համար: Սակայն, եթե դա բավարար չլինի, արվեստագետը խոստացել է հավաքել 1 մլրդ դոլարից ավելի գումար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում