ԼԼիլիթ Սեդրակյան

Կոտայքի մարզի Ջրաբեր համայնքում 3,5 կմ երկարությամբ խմելու ջրի նոր ջրագիծ է կառուցվում

Կոտայքի մարզի Ջրաբեր համայնքում 3,5 կմ երկարությամբ խմելու ջրի նոր ջրագիծ է կառուցվում

Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրում մեկնարկել են խմելու ջրի բարձր ճնշման խողովակաշարերի և օրական կարգավորող ջրավազանի կառուցման աշխատանքները։

 

Արդեն իսկ իրականացվել են խողովակաշարի խրամուղու քանդման աշխատանքներ։

 

Նշենք, որ ծրագրի շրջանակներում անցկացվելու է շուրջ 3,5 կմ երկարությամբ խմելու ջրի նոր ջրագիծ. հետագայում ներքին ցանցն ամբողջովին արդիականացվելու է:

 

Շահած ծրագրի արժեքը 71.938․645 դրամ է, որից 55%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 45%-ը՝ համայնքի ներդրումը:

 

Տեղեկացնենք, որ Ջրաբերի խմելու ցանցը բավականին հնամաշ էր և հիմնանորոգման խիստ կարիք ուներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում