ՄՄարի Կոստանյան

Ուշի-Արտաշավան հատվածում այսօր տեղի կունենան պայթեցման աշխատանքներ. ճանապարհը փակ է

Ուշի-Արտաշավան հատվածում այսօր տեղի կունենան պայթեցման աշխատանքներ. ճանապարհը փակ է

Մ3‚ Մարգարա - Վանաձոր - Տաշիր - հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Ուշի-Արտաշավան կմ 48+750 հատվածում այսօր` սեպտեմբերի 17-ին՝ ժամը 17:00-19:00-ը, տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։

Հիշեցնենք‚ որ այս ավտոճանապարհի կմ 45+300 - կմ 53+000 հատվածը‚ հիմնանորոգվում է և երթևեկության համար ժամանակավորապես փակ է։  

Պայթեցման աշխատանքների հետևանքով այսօր՝ ժամը 17.00-19.00-ը‚ անվտանգության նկատառումներից ելնելով, փակ կլինի նաև նշված հատվածը շրջանցող Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը։

Նախարարությունը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը պատճառվող անհարմարությունների համար։  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում