ԱԱննա Ավետիսյան

Դպրոցում դիմակ կրելը պարտադիր է, դրա ապօրինի լինելու մասին դատական որոշում չկա

Դպրոցում դիմակ կրելը պարտադիր է, դրա ապօրինի լինելու մասին դատական որոշում չկա

Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, փաստաբան Գեղամ Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, թե դպրոցներում դիմակ կրելու պարտադիր պահանջը և մյուս սահմանափակումները ապօրինի են, ինչը իբրև հաստատված է դատարանի որոշմամբ։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը», ուսումնասիրելով հարցը, պարզել է, որ փաստաբանի՝ սեպտեմբերի 10-ին ներկայացրած թիվ ՎԴ/6107/05/20 դիմումի հիման վրա դատարանը ոչ թե ապօրինի է ճանաչել ուսումնական հաստատություններում դիմակ կրելու պարտադիր պահանջը, այլ դիմումը վերադարձրել է հայցվորին՝ այն սխալ ներկայացնելու պատճառով։

«Գեղամ Սիմոնյանի կողմից ներկայացված դիմումը՝ կից փաստաթղթերով, վերադարձնել: Դիմումում թույլ տրված սխալները վերացնելու և որոշումը ստանալու օրվանից հետո` տասնհինգօրյա ժամկետում վարչական դատարան կրկին ներկայացվելու դեպքում՝ այն վարույթ ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալուց 5 օր հետո և մինչև ուժի մեջ մտնելը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան»,- ասված է դատարանի որոշման մեջ։

Նկատենք նաև, որ Կառավարության 2020 թ. սեպտեմբերի 11-ի N 1514 - Ն որոշման համաձայն՝ ուսումնական և արտադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացը իրականացվում է լիազոր մարմնի սահմանած սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների հիման վրա։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է 19 էջանոց ուղեցույց, որով սահմանվում են ուսումնական հաստատություններում հակահամաճարակային անվտնգության կանոնները։

Բացի դրանից, 2020 թ. սեպտեմբերի 11-ին առողջապահության նախարարի թիվ N 23-Ն որոշմամբ սահմանվել են անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ փաստաբան Գեղամ Սիմոնյանի պնդումը, թե իբր ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել դպրոցներում դիմակ կրելու պահանջի ապօրինի լինելու մասին, չի համապատասխանում իրականությանը։ Աշակերտների ծնողներին հորդորում ենք հետևել միայն պաշտոնական կամ պաշտոնապես հաստատված տեղեկություններին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում