ԱԱրման Գալոյան

Սեպտեմբերի 16-17-ը ոստիկանությունը բացահայտել է 55 հանցագործություն

Սեպտեմբերի 16-17-ը ոստիկանությունը բացահայտել է 55 հանցագործություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 16-17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 55 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։


Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության` 12-ական, խարդախության՝ 9, խուլիգանության ու թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ծեծի՝ 3-ական, սպանության սպառնալիքի՝ 2, անձի առևանգման, թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու կանոնները խախտելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 6 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում