ԱԱրման Գալոյան

Քաղաքի այս տարվա բյուջեով 200 մլն է հատկացվել բուժհաստատություններին՝ սարքավորումներ ձեռք բերելու համար. Մարության

Քաղաքի այս տարվա բյուջեով 200 մլն է հատկացվել բուժհաստատություններին՝ սարքավորումներ ձեռք բերելու համար. Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է համայնքային պոլիկլինիկաներ:

«Այցելել եմ համայնքային պոլիկլինիկաներ, որոնք նորագույն բուժսարքավորումներ են ստացել։

Համայնքային պոլիկլինիկաների վերազինումը, վերանորոգումն ու կահավորումը մեր նախընտրական ծրագրի կարևոր մասերից էր։ Քաղաքի այս տարվա բյուջեով 200 միլիոն է հատկացվել բուժհաստատություններին՝ սարքավորումներ ձեռք բերելու համար։ Սա շուրջ եռակի ավելի է, քան 2018 թվականի բյուջեով։

Ծրագիրը շարունակական է։ Հասնելու ենք նրան, որ քաղաքի բոլոր պոլիկլինիկաները որակյալ բուժծառայություն մատուցեն երևանցիներին»,- տեղեկացրել է քաղաքապետ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում