ԱԱրման Գալոյան

ԱՆ-ն արձագանքել է մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բժիշկների նամակին

ԱՆ-ն արձագանքել է մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի  բժիշկների նամակին

Առողջապահության նախարարությունն անդրադարձել է մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բժիշկների ազատման դիմումներին ու բաց նամակին:

Նախարարությունն ազնիվ չի համարում պացիենտների առողջությունը շահարկելը, երբ պարզապես լրացել է տնօրենի պայմանագրի ժամկետը: Առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է, ինչի մասին նա տեղյակ է եղել 2019 թվականի հունվարի 14-ին այն ստորագրելիս: Առողջապահության նախարարությունից հիշեցնում են, որ երբ աշխատանքից ազատվել էր նույն կենտրոնի նախկին տնօրենը, և Սամվել Դանիելյանն էր նշանակվում որպես տնօրենի պաշտոնակատար, աշխատակազմից ոմանք խոչընդոտում էին Սամվել Դանիելյանի մուտքը բուժհաստատություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում