Բուքմեյքերական գրասենյակների համար նոր սահմանափակումներ կգործեն. գործադիրը հաստատեց նախագիծը

ՆՆարե Ոսկանյան

Կառավարության նիստում հավանության արժանացավ վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպչի բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորությունը և չափանիշները հաստատելու մասին նախագիծը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հիշեցրեց, որ դեռևս անցյալ տարի պատգամավորական նախաձեռնության շրջանակում Կառավարության և ԱԺ ջանքերով փոփոխություններ կատարվեցին խաղային բնագավառի կարգավորումներում: Նպատակն էր՝ զերծ պահել հասարակության հատկապես խոցելի սոցիալական խավը ներկայացնողներին այն վտանգներից, որոնք կապված են այդ խաղերով հրապուրվողների հետ, և կարգավորումներ մշակվեցին:

«Այս նախագիծը կոնկրետ վերաբերում է կառավարության վերապահված մի լիազորությանը այդ սահմանափակումների համատեքստում: Ենթադրվում է, որ հաստատումից հետո կսահմանվեն այն չափանիշները, որոնց պետք է բավարարեն այն կազմակերպությունները, որոնք նախատեսում են այս գործունեության կազմակերպումը բնակավայրերում, և այն հեռավորությունները, որոնք պետք է պահպանվեն այդ նույն կազմակերպությունների կողմից ֆիզիկապես այս ծառայությունների կազմակերպման վայրերը»,- ասաց Ջանջուղազյանը՝ նշելով, որ վերահսկողությունը կիրականացնի ՊԵԿ-ը:

Օրենսդրական համապատասխան պահանջների և սահմանափակումների խախտման բոլոր դեպքերը տրամադրվում են ֆինանսների նախարարությանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում