ՆՆարե Թադևոսյան

Դպրոցների տնօրեններին եմ ներկայացրել հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարին. Տիգրան Վիրաբյան

Դպրոցների տնօրեններին եմ ներկայացրել հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարին. Տիգրան Վիրաբյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում` հայտնելով, որ այսօր Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տնօրեններին է ներկայացրել հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սարգսյանին:

Տիգրան Վիրաբյանը շնորհակալություն է հայտնել նախկին պետին` համատեղ աշխատանքի համար: 

«Պահպանելով թիմերի լուծման ուղիները` մենք կկարողանանք նոր ճանապարհ բացել մեզ համար և կկարողանանք հանրակրթության առջև ծառացած խնդիրները գործընկերային միջավայրում շատ արագ լուծել: Ոչինչ չի փոխվել մեր սկզբունքներում»,- ասել է Տիգրան Վիրաբյանը: 

«Ներդնել համակարգեր, մոդելներ, մեխանիզմներ, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն աշխատանքները: Ես առաջնորդվում եմ այն սկզբունքով, որ ցանկացած մարդ ունի պոտենցիալ և նա ցանկացած պահի կարող է ներդնել այն»,- նշել է Կարեն Սարգսյանը: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ՝ Կարեն Սարգսյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում