ԱԱրևիկ Աբելյան

ՃՏՊ Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում․ կա տուժած

ՃՏՊ Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում․ կա տուժած

Սեպտեմբերի 17-ին, ժամը 00։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «KIA» (վարորդ՝ Զարինե Գ․, ծնված 1997 թ․), «Ford Fusion» (վարորդ՝ Հենրիկ Ս․, ծնված 1998 թ․) մակնիշների ավտոմեքենաները և մոտոցիկլետը (վարորդ՝ Դավիթ Խ․, ծնված 1996 թ․)․ «KIA» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք։

Մոտոցիկլետի վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։ Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում