Նոր ուսումնական տարին ավելի բարենպաստ պայմաններում՝ Գորիսի Յ. Բախշյանի անվան դպրոցում

ՆՆարեկ Սահակյան

Գորիսի Յուրի Բախշյանի անվան 3-րդ դպրոցն առաջին դասարանիցիների ուսուցումը կազմակերպել է 5 օրյա գրաֆիկով։ Դպրոցի տնօրինությունը խնայած բյուջեի շնորհիվ դասասենյակներ է առանձնացրել, վերանորոգել և ստեղծել նոր պայմաններ։

Դպրոցի հսկայական դահլիճն առանձնացված է որպես մեկուսարան, սանհանգույցները նորոգվել են։ 630 աշակերտ ունեցող դպրոցը դասերն սկսել է երեք մուտքով՝ առանձնացնելով կրտսեր, միջին և բարձր դասարանների աշակերտների այցերը։

Վերջին մեկ տարում փոխվել են մի մասնաշենքի պատուհանները, հիմնանորոգվել ուսուցչանոցն ու ճաշարանը։ Հատկացվել էր 300 քմ տարածք՝ ջերմոց կառուցելու համար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում