Սեպտեմբերի 16-ն Արտաշես Քալանթարյանի ծննդյան օրն է

ՆՆունե Ալեքսանյան

Այսօր ականավոր գրող, հրապարակախոս, երգիծաբան, թատերական, հեռուստատեսային գործիչ Արտաշես Քալանթարյանի ծննդյան օրն է:

Արտաշես Քալանթարյանը հեռուստատեսություն եկավ, երբ արդեն լրագրողի, հրապարակախոսի, երգիծաբանի և արձակագրի լուրջ փորձառություն ուներ: «Սովետական Հայաստան», «Երեկոյան Երևան» և «Գրական թերթ» պարբերականներում հասցրել էր իրականացնել այն, ինչի մասին երազում էր դեռ համալսարանից;

12 տարի նա հեռուտառադիոպետկոմի դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագիրն էր և հեռուստաեթերից մարդկանց հետ խոսում էր հայ ընտանիքի բարոյական արժեհամակարգի ոչ բարձրագոչ, բայց ամենակարևոր պահանջների մասին: Նրա պատմությունները, որոնք ծնվում էին հեռուստադիտողի նամակներից, փոքր ու մեծ խնդիրները վերածում էին մեծ ճշմարտությունների մասին խոսելու առիթի:

«Իմ տունը քո տունն է» հայկական հեռուստատեսության ամենասիրված հաղորդաշարերից մեկն էր, որը մեծ լսարան հավաքելու ռեկորդներ էր սահմանում:

Նրա հրապարակումներին հաջորդում էին կուսակցական ժողովներն ու աշխատանքը կորցնելու վտանգը,բայց Քալանթարյանն անդրդվելի էր: Հակոբ Ղազանչյանը, որ «Բումերանգը» բեմադրել է Կապանում և Երևանում, չափազանց բարձր է գնահատում նրա վաստակը ոչ միայն թատրոնում, այլև հեռուստաթատրոնի կայացման գործում:

Ընտանիքը նրա գլխավոր տարերքն էր: Եվ հիմա, երբ նրա զավակներն ապրել են ավելի, քան հայրը, խոստովանում են՝  մշտապես զգում են նրա ոգեշունչ ներկայությունը: Օրերս Հակոբ Ղազանչյանը Քալանթարյանի ավագ որդու հետ քննարկել է Պարոնյան թատրոնում վերստին նրա սիրված դրամատուրգիան ներկայացնելու հարցը և ընդգծում է՝ Քալանթարյանն անուն է, որ չպետք է մոռացվի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում