Խաղողագործները հստակություն են պահանջում

ՎՎահե Կոստանդյան

Արարատի խողողագործները նորից մայրուղի են փակել, բողոքում են խաղողի մթերման գնից: Տարածված լուրը, թե մեկ կիլոգրամի դիմաց 100 դրամ են վճարելու, մտահոգել է նաև մարզպետարանի գյուղվարչության պետին:

Հայկազ Տերտերյան (Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության, բնապահպանության վարչության պետ) - Ինչ-որ աշխատակիցներ, միտումնավոր թե պատահական, շրջանառության մեջ են դնում 100 դրամը: Այսօր 100 դրամով ոչ մեկը խաղող չի կարող ընդունել:

Ոստանի գործարանի պատին նույնիսկ փակցված է՝ այս օրերին ընդունում են խաղողի տեխնիկական սորտեր, մեկ կիլոգրամի դիմաց վճարում 135 դրամ, շաքարայնությունը՝ սկսած 18 տոկոսից:
 
Խաղողագործներին մտահոգում է միայն տեխնիկական սորտերի մթերումը: Երբ իրենք պայմանագիր էին կնքում, խաղողի տեսակների մասին խոսք չի եղել՝ ասում է այգեգործ Անդրանիկը:

Անդրանիկ Էլիասյան (այգեգործ) - Պայմանագիրը կնքվել է, բայց խաղողի տեսակ չի նշվել:

Պայմանագրերում նշված է, սպիտակ տեխնիկական խաղողի մեկ կիլոգրամի դիմաց մինչև 150 դրամ, սևի համար մինչև 165, նվազագույն շաքարայնությունը 19.5 տոկոս: Խաղողագործներին հետաքրքրում է նաև տարբեր մթերողների մոտ գների տարբերությունները: Այն, որ մթերողների մոտ ծավալները սահմանափակ են, այգեգործը չի հավատում:

Անդրանիկ Էլիասյան (այգեգործ) - Եթե տեղ չկա, դա ուրիշ պատասխան է, բայց ոչ թե նույն խաղողը մի տեղ ընդունվի 150 դրամով, մի տեղ ընդունվի 130 դրամով:

Ոստանի մթերման կետում խաղողագործներին խոստացել են՝ մի քանի օրից կհայտարարեն նաև սեղանի սորտերի մթերման գինը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում