ԿԿարմեն Ղուկասյան

Քննություն է տարվում՝ պարզելու Աջափնյակում տեղի ունեցած դանակահարության դեպքի հանգամանքները

Քննություն է տարվում՝ պարզելու Աջափնյակում տեղի ունեցած դանակահարության դեպքի հանգամանքները

2020 թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:55-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ  բուժօգնության են դիմել Երևան քաղաքի 17-ամյա և 19-ամյա բնակիչները՝ համապատասխանաբար, «որովայնի առաջային պատի կտրած-ծակած արյունահոսող, թափանցող վերք», «կրծքավանդակի և որովայնապատի քերծվածքներով և ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, «Արմենիա» բժշկական կենտրոնից առգրավվել են Երևանի վերոնշյալ բնակիչների հագուստները:

Նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևանի բնակիչ է՝ ծնված 1992 թ.:

2020 թ. սեպտեմբերի 13-ին վերջինս ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին և տվել խոստովանական ցուցմունք:

28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում