ԱԱրման Գալոյան

Հայրավանքում ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ. Գեղարքունիքի մարզպետ

Հայրավանքում ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ. Գեղարքունիքի մարզպետ

Հայրավանք համայնքում արդեն մեկ շաբաթ է, ինչ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սկսվել և ընթանում են Մայիսի 9-ի փողոցի հիմնանորոգման աշխատանքները՝ տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Ծրագրի պայմանագրային արժեքը շուրջ 22 միլիոն դրամ է, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Հայրավանքի համայնքապետարանը:

Ասֆալտապատվող ճանապարհի երկարությունը կազմում է շուրջ 500 մետր, մակերեսը՝ մոտ 2500 քառակուսի մետր:

Առայժմ իրականացվում են հողային հարթեցման աշխատանքներ: Առաջիկա շաբաթների ընթացքում կասֆալտապատվի համայնքի կարևոր փողոցներից մեկը, որը խիտ բնակեցված է և կապվում է կենտրոնական փողոցի հետ:

Հայրավանքի պատմության մեջ առաջին անգամ է ասֆալտապատվում այս փողոցը»,- հայտնել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում