Էդմոն Մարուքյանը ԿԳՄՍ նախարարին առաջարկեց երրորդ տարբերակ

ԱԱրման Գալոյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին առաջարկեց հրաժարական ներկայացնել:

«Եկել, ամեն քաղաքական ուժի պիտակավորում եք: Մենք առաջարկում ենք քվեարկություն, որ ձեր թեկնածությունը քվեարկվի: Տարբերակ երկրորդ՝ մտածում եք՝ իշխող մեծամասնությունը դեմ կքվեարկի: Տարբերակ երրորդ՝ ես ձեզ առաջարկում եմ ընտրել երրորդ ճանապարհը. ինքներդ հրաժարական տվեք, թողեք, որ ոլորտը զարգանա ու առաջ գնա»,- ասաց Մարուքյանը:

Հիշեցնենք՝ խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը քննարկման է ներկայացրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանը ներկայացնելու ԱԺ որոշման նախագիծ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում