ԼԼիլիթ Գասպարյան

Ապամոնտաժվեց Բաղրամյան 1 հասցեում գտնվող շենքի տեսքն աղավաղող կրպակը

Ապամոնտաժվեց Բաղրամյան 1 հասցեում գտնվող շենքի տեսքն աղավաղող կրպակը

Երևանի Բաղրամյան 1 հասցեում՝ մայթին, տարիներ շարունակ շահագործվող կրպակն ապամոնտաժվեց: Հարևանությամբ տնտեսական գործունեություն սկսող տնտեսվարողը քաղաքի այս հատվածը պատշաճ տեսքի բերելու նպատակով գնել է կրպակն ու ապամոնտաժում է այն:

 
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ կրպակից հետո կապամոնտաժվի նաև դեպի սրահ տանող ապակեպատ մուտքը, որն աղավաղում է ճարտարապետական արժեք ներկայացնող շենքի տեսքը:
 
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը, կարևորելով նախաձեռնությունը, վստահեցնում է՝ համայնքն ամեն կերպ աջակցելու է քաղաքի շահը գնահատող տնտեսվարողներին:

 

Ի դեպ, նախորդ տարի ապամոնտաժվել են նաև Բաղրամյան պողոտայի 1 և 2 հասցեներում գտնվող շենքերին փակցված գովազդային վահանակները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում